11/08/2024 19:01
Իրան-Հայաստան սահմանի անփոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար. հյուպատոս
1.5 տարի է, ինչ Կապանում բացվել է Իրանի հյուպատոսարանը, բայց դա շատ կարճ ժամանակ է ինչ-որ գործ ծավալելու համար, սակայն հիմք ընդունելով մեր հասարամյա պատմական անցյալը, մենք շատ արագ կարողացանք իրականացնել մեր ծրագրերը, լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:
«Կան առևտրական կապերի զարգացման ծրագրեր ու նախագծեր: Իրանի ռազմավարությունը Սյունիքի հարցում շատ հստակ է: Պարոն Փաշինյանը երբ այցելեց իրան, հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանը շեշտել է իր ռազմավարությունը: Իրան-Հայաստան սահմանի անփոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար »,-նշեց նա: