11/08/2024 21:09
«Հայ եկեղեցու պատմություն» առարկան նեռն ու իր որդիները սպանեցին. Սրբազան
Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադարձել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկային:
««Հայ եկեղեցու պատմություն» առարկան նեռն ու իր որդիները սպանեցին․ առաջին հերթին հարձակվեցին հայ եկեղեցու և կրթական համակարգի վրա։ Նրանց քաղաքականությունն է՝ մեծ մասով նվազեցնել, հանել այն ամենն, ինչ մեր ինքնության հետ է կապված։ Դա արդեն իսկ ցուցիչ է, թե ինչ ուղղութամբ է գնալու երկիրը»,-ասել է նա։