11/08/2024 11:38
Հիասթափված եմ, բայց ամենից շատ հիասթափեցրել եմ. Արսեն Հարությունյան
Ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կյանքում լինում են պահեր, որոնք քո կամքին հակառակ են։ Ես հիասթափված եմ, բայց նաև վստահ եմ, որ լավագույնը դեռ առջևում է ։Գիտեմ ամենից շատ հիասթափեցրել եմ՝ ինձ հավատացողներին, մարզչական կազմին, ուզում եմ ներողություն խնդրել ,քանի որ օր ու գիշեր ջանք չեն խնայել որպեսզի լավ ներկայանամ ,ցավոք չկարողացա նրանց հույսերը արդարացնել։
Աստված մեզ փորձություն է տալիս, բայց դրա հետ մեկտեղ ելքն է ցույց տալիս։ Ես բախտավոր եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով բոլորիդ աջակցությունը տեսնում եմ, շնորհակալ եմ բոլորիդ։
Աստված առաջ ամեն բան առջևում է կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում»։