12/08/2024 13:21
Հողից հանված հավերը խանութներ չեն հասել․ Hetq
Հողից հանված թռչնամսի նշված խմբաքանակի ծագման երկիրը Բրազիլիան է։ Այն ներկրվել է նախ Վրաստան, ապա՝ Հայաստան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
ՊԵԿ-ի տարածած տեսանյութում երևում է թռչնամսի փաթեթավորումը։ Այն «Seara» ֆիրմայի է, որը բրազիլական է։
Սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր փորձաքննության ժամանակ պարզվել է, որ նշված խմբաքանակը ենթակա չէ օգտագործման, պետք է կա՛մ ոչնչացվի, կա՛մ հետ ուղարկվի։
«Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ընկերությունը որոշել է ոչնչացնել։ Տեղի և ոչնչացման եղանակի մասին եզրակացությունը ՍԱՏՄ-ն փոխանցել է ՊԵԿ-ին։
ՍԱՏՄ-ից հավաստիացնում են, որ նշված ապրանքախմբից խանութներ չեն հասել, քանի որ ամբողջ գործողությունը տեղի է ունեցել անմիջապես սահմանային վերահսկողությունից հետո։
Քանի որ արդեն իրավական գործընթաց է սկսվել, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։