12/08/2024 19:32
Եկեղեցին կանգնած է արցախցիների կողքին
2024թ. օգոստոսի 5-12-ը Արցախի թեմը Գուգարաց թեմի հետ կազմակերպել էր ճամբար, որին մասնակցել են շուրջ 100 արցախցի երեխաներ:
Այսօր Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում է ունեցել Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարին մասնակցած երեխաների ծնողների հետ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի թեմից, հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը իր օրհնությունն է բերել ներկաներին և վստահեցրել, որ ինչպես նախկինում, այսօր նույնպես Եկեղեցին` Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, կանգնած է արցախահայության կողքին:
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, ում անմիջական ջանքերով հնարավոր դարձավ ճամբարի կազմակերպումը: Հայր Սուրբն իր խոսքում նշել է, որ ֆրանսահայերն ամեն ջանք գործադրում են, որ այս դժվարին իրավիճակում հնարավորինս թեթևացնեն արցախահայության հոգսերը: