12/08/2024 12:22
Իրանի փոխնախագահ Զարիֆը հրաժարական է տվել՝ 10 օր պաշտոնավարելուց հետո
Իրանի՝ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021 թվականներին զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Զարիֆը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ես բավարարված չեմ (խմբ.՝ նախարարների նոր կաբինետի ձևավորման խորհրդատվական խորհրդի ղեկավարի) աշխատանքիս արդյունքից։ Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում», - գրել է նա:
Խոսքը վերաբերում է խորհրդատվական խորհրդին, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը օգոստոսի 11-ին ներկայացվել էր խորհրդարանի հաստատմանը: