12/08/2024 14:03
«Որ գլխարկ դրած լինեի, պիտի ասեին՝ կասկա՞ է». Էրիկ Կարապետյան (Aravot)
Իջևանում կայացած «Ֆեստիվառին», որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեի ու Նուցա Թոփուրիայի հետ ելույթ է ունեցել երգիչ Էրիկ Կարապետյանը: Սոցցանցերում քննարկվել էր արտիստի վերնազգեստը, ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նա զրահաբաճկոնով էր:
Aravot.am-ը փորձել է երգչից ճշտել՝ իսկապե՞ս զրահաբաճկոնով է ելույթ ունեցել: Երգիչը նեղսրտել է. «Բրոնիժիլետը ժիլետից չե՞ն տարբերում, ընդամենը շոր է, բեմական հագուստ, կարող եմ ասել, թե որտեղից եմ պատվիրել…Հիմա եթե գլխարկ դրած լինեի, պիտի ասեին կասկայո՞վ է… Երկրի խնդիրները թողած ժիլետի՞ց եք խոսում… Օրինակ երեկ 20 հազար մարդ է եղել համերգին, ուրախ գնացել են, դրա մասին գրեք… Ժամ ու կես երգել ենք, քրտինքը ջուր դառած հոսում էր, ժիլետն էլ էր թրջվել, դեռ չի չորացել, ես բեմից իջել եմ, ու դուք բրոնիժիլետից եք խոսում»:
Էրիկն ասել է նաեւ, որ իր վաստակած գումարներից բաժին է հանում բարեգործությանը, սակայն երբեք դրա մասին չի խոսում, դրա մասին չի գրվում մամուլում:
«Դուք ինձ նեղացնում եք, ես արտիստ եմ, քրտնաջան աշխատանքս անում, իջնում եմ բեմից, զանգում ու ժիլետի հարց եք քննարկում, դա ի՞նչ հարցնելու բան է… Շատ լավ բաներ են տեղի ունեցել, լիքը երգել եմ իմ նվագախմբի հետ, շատ սիրուն է եղել, բայց իմ հագուստն է մարդկանց հետաքրքրել…»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։