12/08/2024 12:58
Եվս մի քանի թանկարժեք դեղեր կտրվեն պետպատվերի շրջանակում` անվճար
Տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար:
Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից 51-ը ստանում է «Օկրելիզումաբ» դեղը:
Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները:
108 պացիենտ, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ ստանում են 3 անվանում դեղ:
«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ պացիենտի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ։