12/08/2024 12:10
«Opel»-ը կողշարջված վիճակում հայտնվել է ջրատարում․ վիրավորներից մեկը 2-ամյա աղջիկ է
Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղի Խորենացի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որից մեկը 2-ամյա աղջիկ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։