12/08/2024 20:17
Հունիսի 12-ի գործով 4 քաղբանտարկյալների և 8 տնային քաղկալանավորների խափանման միջոցները փոխվեցին․ Նոր մանրամասներ
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ հունիսի 12-ի գործով ազատությունից զրկված բոլոր մեր հայրենակիցների խափանման միջոցները փոխվել են։
Նախնական դատալսումներով առաջին դատական նիստին դատարանը որոշեց փոխել ազատությունից զրկված բոլոր 12 անձանց՝ թե՛ 4 քաղբանտարկյալների և թե՛ 8 տնային քաղկալանավորների խափանման միջոցները։ Կիրառվեց բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Քաղաքացիների ազատությունը վերականգնվեց դատական նիստերի դահլիճում»,- գրել է փաստաբանը։