12/08/2024 17:18
ՄԻՊ ներկայացուցիչները խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնում մի շարք խնդիրներ են արձանագրել
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն օգոստոսի 12-ին անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են կենտրոնի շահառուների պայմանները, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ և արձանագրել մի շարք խնդիրներ:
Ներկայում այցի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում: Արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին և կպահանջվեն հրատապ լուծումներ: