13/08/2024 11:34
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում․ Բրազիլիայի քաղաքացին մահացել է
Օգոստոսի 8-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու՝ մահացած վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածը Բրազիլիայի քաղաքացի 30-ամյա Առաուջոլիմա Լուկասինն է։
Ըստ նախնական տեղեկությունների, նա «Զվարթնոց» օդանավակայանից հիվանդանոց է տեղափոխվել «սիրտ-թոքային անբավարարություն» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահներն ունեն օպերատիվ տեղեկություն, որ քաղաքացու մահվան մեղավորները մաքսայինի աշխատակիցներն են։ Քննիչի որոշամամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։