13/08/2024 17:35
Գուրգեն Արսենյանն այլևս պատգամավոր չէ․ Կդառնա՞ դեսպան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի պատգամավորական լիազորությունները պաշտոնապես դադարեցվել են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է փաստաթղթում:
Գուրգեն Արսենյանն, ըստ տեղեկությունների, սեպտեմբերին կնշանակվի ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել, որ Հայաստանը շուտով նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում: