13/08/2024 17:09
Փաստաբանը վերահաստատեց՝ Գերասիմ Վարդանյանին թիրախավորել են՝ ընդդիմության ներկայացուցիչ լինելու պատճառով
Թիրախը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն է, Գերասիմ Վարդանյանի անձը՝ որպես ՀՅԴ ԳՄ անդամ, դատական նիստից առաջ լրագրողների զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում ընթանում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը։
«Առաջին դեպքը չէ․ երբ ընդդիմադիր շարժումներն ակտիվանում են, ՀՅԴ-ի նկատմամբ սկսվում են նմանատիպ ճնշումներ։ Կարծում եմ՝ Գերասիմ Վարդանյանի դեպքում կա նաև անձնական վրեժի գործոն, ինձ այդպես է թվում»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ արդարադատության հույս, այնուամենայնիվ, միշտ էլ կա, սակայն այն մեծ չէ։
«Չնչին հույս է, որովհետև հասկանում ենք՝ իշխանական ինչ մամլիչ մեքենա է աշխատում»,- ասաց Սերգեյ Հարությունյանը։