13/08/2024 12:47
Հայաստանում նախորդ տարվա համեմատ գնաճ է արձանագրվել, սննդամթերքի գները թանկացել են. ԱՎԿ
Հայաստանի սպառողական շուկայում հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի համեմատ գնաճ է գրանցվել։ Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ նախորդ տարվա համեմատ սպառողական գները 1.4 տոկոսով աճել են։
12-ամսյա կտրվածքով սննդամթերքի գները շուկայում թանկացել են 0.7 տոկոսով։
Գնաճ արձանագրվել է ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի շուկայում` 4.3 տոկոս։ Հագուստի ու կոշիկի ապրանքախմբում 2 տոկոս գնանկում է գրանցվել, տրանսպորտը 10 տոկոսով է աճել, 3,1 տոկոս էլ թանկացել է ռեստորանների ու հյուրանոցների ոլորտը։
Նախորդ՝ հունիս ամսվա համեմատ հուլիսին 0,4 տոկոս գնանկում է արձանագրվել։
Սննդամթերքը հունիսի համեմատ էժանացել է 1.3 տոկոսով, տրանսպորտը 1,7 տոկոսով թանկացել է։ Մյուս ապրանքախմբերում գրեթե գնային փոփոխություններ նախորդ ամսվա համեմատ չեն արձանագրվել։