13/08/2024 21:25
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտարարել են՝ կապ չունեն Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի գործողությունների հետ, ներգրավված չեն
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները կապ չունի Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի նախաձեռնած հարձակման հետ։
Ավելի վաղ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Ուկրաինան այդ քայլին գնացել է հավաքական Արևմուտքի հովանավորությամբ, Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն իր հերթին հայտարարել էր, որ Կուրսկի ուղղությամբ ահաբեկչությունը Արևմուտքի թողտվությամբ ու հովաանավորությամբ է տեղի ունեցել։ Bloomberg գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Ուկրաինան Ռուսաստանի տարածքի վրա անակնկալ հարձակման մի քանի սցենար է մշակել՝ մինչ այդ ստանալով ԱՄՆ ղեկավարության ու Եվրամիության հավանությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ներխուժում իրականացնել ՌԴ տարածք։
«Մենք ներգրավված չենք եղել Կուրսկի գործողության և ոչ մի ասպեկտում»,- ճեպազրույցի ժամանակ խնդրի առնչությամբ ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։