13/08/2024 16:35
«Դեմ ենք պաղեստինցիների բռնի տեղահանությանը»․ Աբբասը աջակցություն է խնդրել Պուտինից
Մոսկվայում տեղի է ունեցել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։ Հիշեցնենք՝ Պաղեստինի ղեկավարը երեկվանից գտնվում է Ռուսաստանում՝ քննարկումներ անցկացնելու Գազայի հատվածում հակամարտության շուրջ։
Պուտինի հետ հանդիպմանն Աբբասը հայտարարել է՝ անընդունելի է համարում Գազայի հատվածից, Հորդանան գետի Արևմտյան ափից և Երուսաղեմից պաղեստինցիների բռնի տեղահանման քաղաքականությունը և հայցում է Ռուսաստանի աջակցությունը։
«Ակնկալում ենք աջակցություն պաղեստինցիներին, ակնկալում ենք բռնի տեղահանության քաղաքականության դադարեցում․ մենք դա չենք ընդունի։ Մենք չենք ընդունի պաղեստինցիների տարագրումը Գազայի հատվածից, Հորդանան գետի Արևմտյան ափից և Երուսաղեմից, ինչպես նախկինում բազմիցս եղել է 20-րդ դարում։ Մենք հավատում ենք, որ Ձեր աջակցությամբ մենք կհասնենք մեր նպատակներին»,- ասել է Աբբասը՝ Պուտինին։