13/08/2024 13:32
Արսեն Ավակովն ԱՄՆ-ում դիտարկվում է որպես Զելենսկուն փոխարինելու հարմար թեկնածու
Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դժգոհությունն ամերիկյան վերնախավում աճում է. ԱՄՆ-ն նրան փոխարինող է ընտրում, և հնարավոր իրավահաջորդ է դիտարկվում Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը։
Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
«Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում ավելի ու ավելի բարձր են խոսում նրանք, ովքեր կասկածներ են հայտնում Կիևի ստացած «միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը նպատակային ծախսելու» մասին։ Զելենսկին ձեռնարկում է խելահեղ քայլեր, որոնք սպառնում են էսկալացիան ընդլայնել Ուկրաինայի սահմաններից շատ ավելի հեռու», - ասվում է հաղորդագրության մեջ։
Այդ կապակցությամբ Ավակովն ԱՄՆ-ում դիտարկվում է որպես հարմար թեկնածու, որը թույլ կտա Արևմուտքին ավելի լավ պատրաստվել Ռուսաստանի հետ բանակցություններին։