13/08/2024 21:36
Գեղարքունիքում 36-ամյա կին է ինքնասպան եղել
Այսօր հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, iրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Ա. Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։
Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։