13/08/2024 21:01
Կիևն արժանի է միայն լիակատար պարտության և կապիտուլյացիայի․ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչություն
Կիևի իշխանությունները Կուրսկի վրա հարձակմամբ ցույց տվեցին իրենց իրական դեմքը, նրանք լիակատար պարտությունից ու կապիտուլյացիայից բացի, այլ բանի արժանի չեն, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ավարտելով իմ խոսքը Կուրսկի ուղղությամբ շարունակվող ուկրաինական ագրեսիայի վերաբերյալ, պետք է նշեմ, որ նրանք, ովքեր հաշվարկել էին, թե այդ բարբարոսական հարձակումը պառակտում կմտցնի ռուսների մեջ և կվախեցնի նրանց, ճակատագրական սխալ են թույլ տվել։ Այս հանցագործությունը ավելի է միավորել մեր հասարակությանը և ցույց տվել մեր թշնամու իրական դեմքը․ նա լիակատար պարտությունից ու անխուսափելի կապիտուլյացիայից բացի, այլ բանի արժանի չէ»,- ասել է Պոլյանսկին՝ Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում։