13/08/2024 18:23
Կուրսկի ուղղությամբ ուկրաինական կողմի հարձակումը չի կարող բեկել հատուկ ռազմական գործողության ընթացքը․ Դեսպան
Կուրսկում Ուկրաինայի կողմից գերմանական զենք կիրառելու մասին հայտարարություններին ի վրա հարձակումը չի կարող բեկել հատուկ ռազմական գործողության ընթացքը
Գերմանացի որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնցով նրանք աջակցում են ուկրաինական կողմի գրոհը Կուրսկի շրջանի խաղաղ բնակչության վրա, այդ թվում՝ գերմանական զենքի կիրառմամբ, ապշեցնում են են իրենց ցինիզմով, հայտարարել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը։
Նեչաևը նշել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը ՌԴ Կուրսկի շրջանի վրա անիմաստ գործողություն է՝ ռազմական տեսանկյունից և չի կարող բեկել Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ընթացքը։
«Վերջին օրերի իրադարձություններն ավելի ակնհայտ դարձրին այն փաստը, որ Կիևի ռեժիմի պարագլուխներին արևմտյան զենքը պետք է ոչ թե սեփական տարածքները պաշտպանելու համար, ինչպես իրենք են պնդում, այլ ահաբեկչություն իրականացնելու, քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու, անպաշտպան խաղաղ բնակիչներին սպանելու և վախեցնելու համար»,- ասել է դեսպանը։
Հիշեցնենք՝ Կուրսկի ուղղությամբ գերմանական զենքի կիրառման մասին հրապարակումներին ավելի վաղ կոշտ էր արձագանքել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ խոստանալով՝ «ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Ռայխստագի դիմաց»։