Էրդողանի համախոհները, որոնք զբաղված են քծնանքով, ուռճացված հայտարարություններ են անում. Սասունյան

13/08/2024 12:37

Էրդողանի համախոհները, որոնք զբաղված են քծնանքով, ուռճացված հայտարարություններ են անում. Սասունյան


Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor-ի իր հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, որն իրեն պարուրել է Աստծո կամ Ալլահի հատկանիշներով: Էրդողանի հնազանդ մերձավոր շրջապատն ամրապնդում է նրա այդ ինքնագովասանքի և ուռճացված կարծիքը՝ պնդելով, որ նա աստվածային ուժ ունի: Հոդվածը վերնագրված է. «Թուրքիայի նախագահը տառապում է աստվածային բարդույթով, պաշտված է Ալլահին և մարգարեին բնորոշ հատկանիշների համար»:

Բոզքուրտն իր հոդվածն սկսում է Էրդողանին բնութագրելով որպես «նախագահ, որը հավատում է, որ ունի գերազանց կարողություններ և, ըստ երևույթին, տառապում է աստվածային բարդույթով… Էրդողանը ջարդել է ընդդիմությանը, բանտարկել իր քննադատներին և հակառակորդներին, իր ձեռքում համախմբել իշխանության բոլոր լծակները, ոչնչացրել հակակշիռներն ու դարձել իր երկրի բոլոր հարցերի վերաբերյալ միակ որոշում կայացնողը: Իր ունակությունների և անսխալականության մասին նրա ուռճացված տեսակետը, զուգորդված նրան շրջապատող միաբերան համաձայնողների ներկայությամբ, ամրապնդում է նրա ինքնասիրահարվածությունն ու ամրացնում նրա գերազանցության բարդույթը: Նա իրեն համարում է խալիֆ, ամբողջ աշխարհում ողջ մահմեդական համայնքի առաջնորդ, և հետևաբար կարծում է, որ արժանի է հատուկ ուշադրության»: 

Բոզքուրտը հիշեցնում է, որ 2024 թվականի մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցության (AKP) պարտությունից հետո, ապրիլի 17-ին նա ասաց. «Տիկնա՛յք և պարոնա՛յք: Թող բոլորը տեսնեն եւ իմանան, որ ոչինչ չի ավարտվում, քանի դեռ չենք ասել, որ ավարտվել է»: Այս հնչած անմեղ հայտարարությունը, պարզվում է, որ ցնցող հետևանքներ ունեցավ... քաղաքական իսլամական շրջանակների համատեքստում ՝ [վիճարկելով] Ալլահի աստվածային կամքը, իսլամի վեց հիմնական սյուներից մեկը, ինչը նշանակում է, որ Ալլահն է վերջնական որոշում կայացնողը, և ամեն ինչ տեղի է ունենում միայն Նրա աստվածային կամքի համաձայն: Այս մեկնաբանությունն արտացոլում է Էրդողանի ներքին մտածելակերպը, քանի որ նա սովոր է լինել թուրքական հարցերում վերջնական իրավարարը, գրեթե բացարձակ իշխանության երկարատև կառավարումից հետո: Էրդողանն այս խոսքերը դատարկ տեղը չի ասել. նա իրեն աստվածահաճո կերպով տեսնելու երկարատև փորձ ունի: Նրա հետևորդների պաշտամունքային գովասանքը, անշուշտ, նպաստել է նախագահի հոգեբանության ձևավորմանը»:

2024 թվականի մարտին նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս Էրդողանն ասաց. «Մեր ողորմությունը կհաղթի մեր բարկությանը»։ Նման կերպ նկարագրելով իր կառավարության արձագանքն իր քննադատներին և ընդդիմախոսներին՝ Էրդողանը «ուղղակիորեն հղում արեց ավանդական իսլամական մտքի դպրոցում Ալլահի եզակի հատկանիշին, որը նկարագրված էր իսլամական մարգարե Մուհամմեդի խոսքում. «Երբ Ալլահը որոշեց արարել, Նա խոստացավ իրեն՝ գրելով Իր Գրքում, որը դրված է Նրա հետ՝ Իմ ողորմությունը հաղթում է իմ բարկությանը»։ Ընդդիմադիր իսլամական քաղաքական «Սաադեթ» կուսակցության Milli Gazete թերթը գրել է. Էրդողանը «ապշեցրեց ներկաներին, երբ իրեն միացրեց Ալլահի հատկանիշների հետ»։

Էրդողանի համախոհները և նրա իշխող կուսակցության բարձրաստիճան անդամները, որոնք զբաղված են քծնանքով, ուռճացված հայտարարություններ են անում՝ հաստատվելով գերագույն ուժեր ունենալու իր պնդումը։ Ահա Բոզքուրտի ներկայացրած մի քանի օրինակները.

«2011թ. հուլիսին AKP-ի Բուրսայի այն ժամանակվա պատգամավոր Հուսեյին Շահինն Էրդողանի հետ զրույցից և այցելությունից հետո հայտարարեց, որ «նույնիսկ մեր հարգարժան վարչապետին [Էրդողանին] դիպչելը, կարծում եմ, պաշտամունքի արարք է: Ես այսպես եմ ասում, որովհետեւ նույնիսկ նրա ներկայությունը էներգիայով է լցնում մեզ»»:

«Ֆեվաի Արսլանը, Էրդողանի իշխող կուսակցության մյուս օրենսդիրը, 2014 թվականի հունվարին ասաց. «Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի առաջնորդ է, որը մարմնավորում է Ալլահի բոլոր հատկանիշները: Նրանք ուզում էին խանգարել նրան»»:

«AKP-ի երկարամյա օրենսդիր Զուլֆու Թոլգա Աղարը 2019 թվականի օգոստոսին իր ելույթում Էրդողանին համեմատեց Աստծո հետ՝ ասելով. «Երբ մեզ ասում են նախագահի մասին, թվում է, թե մեզ ասում են Ալլահի մասին»»:

«2009 թվականի նոյեմբերին մոտ 1500 կուսակցական հավատարիմների առջև ելույթ ունենալիս AKP-ի Այդինի այն ժամանակվա մարզային գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հակկի Էսերը բազմությանն ասաց. «Թող ոչ ոք չկասկածի մեր վարչապետի [Էրդողանի] նկատմամբ մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին: Մենք նվիրված ենք մեր վարչապետին, նա մեզ համար երկրորդ մարգարեի պես է»»:

«Եվրամիության գործերի նախկին նախարար Էգեմեն Բաղիշը 2013 թվականի փետրվարին մի քանի քաղաքներ հայտարարեց որպես սուրբ, որոնք նման են Մեքքայի և Մեդինայի իսլամական սրբավայրերին՝ ասելով. «Ռիզեն, Ստամբուլը և Սիիրթը սուրբ քաղաքներ են, քանի որ այս երեք քաղաքները մեծ դեր են ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեծագույն ղեկավարի ստեղծման գործում»: Ռիզեն Էրդողանի ընտանիքի հայրենի նահանգն է, իսկ Ստամբուլն այն վայրն է, որտեղ նա մեծացել է ու մտել քաղաքականություն: Նրա կնոջ հայրենի նահանգը՝ Սիիրթը, այն ընտրատարածքն է, որտեղ նա առաջին անգամ ընտրվել է խորհրդարանում 2003 թվականի մարտի կրկնակի ընտրություններում։ Չնայած բազմամիլիոնանոց կաշառակերության սխեմայի մեջ մեղադրվելուն՝ Էրդողանը կանգնել է Բաղիշի կողքին և նրան նշանակել է դեսպան  Չեխիայում»:

Ոմանք նույնիսկ ասում են, որ Էրդողանը գերազանցել է իսլամական մարգարեին: Էֆքան Ալան, այն ժամանակվա ներքին գործերի նախարարը, ասաց. «Մուհամմեդ մարգարեն հպարտության մեջ էր, ուստի Աստված նախազգուշացրեց նրան: Մյուս կողմից, մենք հպարտության գայթակղությանը չենք ենթարկվի»: Ալայի իրավահաջորդ Սուլեյման Սոյլուն 2021 թվականի դեկտեմբերին պնդեց, որ Էրդողանի կառավարության աշխատանքը Ալլահի աշխատանքն է: «Մի նայեք միայն այն, ինչ մենք անում ենք: Մենք դա չենք անում միայնակ: Մենք հավատում ենք, որ դա Ալլահն է, որն ստիպում է մեզ դա անել»»:

«2010 թվականի փետրվարին AKP-ի քաղաքական գործիչ Օքթայ Սարալը, որը ղեկավարում էր Տրապիզոն նահանգի Օֆ շրջանը, կոչ արեց երկրպագել Էրդողանին և ասաց, որ պետք է երախտագիտության աղոթք անել, որը նման է Աստծո համար մահմեդական ծեսերին, քանի որ Էրդողանն իսլամական աշխարհի օրհնված ղեկավարն է։»։

«Էրդողանի որոշ տեղակալներ նրա ելույթները նմանեցրել են Սուննային, որը վերաբերում է Մուհամմադ մարգարեի խոսքերին և գործելակերպին ու համարվում է մահմեդականների համար սուրբ Ղուրանից հետո գիտելիքի երկրորդ հեղինակավոր աղբյուրը»:

Բոզքուրտը հավելել է. «Թուրքիայում նրա ավելի քան երկու տասնամյակ կառավարման ընթացքում Էրդողանին Աստծո այսպիսի վերագրումների տասնյակ դեպքեր են եղել: Նրանցից ոչ մեկը չի վիճարկվել Էրդողանի կողմից, նա, կարծես թե, վայելել է նման գովասանքները: Իր ինքնընկալման մեջ, թերևս, նա իրեն զգում է որպես Աստված կամ Աստծո կողմից ընտրված առաքյալ, որը եկել է իշխանության՝ մահմեդականներին ամբողջ աշխարհում առաջնորդելու համար»:

«Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ նախագահ Էրդողանը շրջապատված է միաբերան համաձայնող կանանցով և տղամարդկանցով, որոնք երկրպագում են նրան և չեն համարձակվում արտահայտել այն տեսակետները, որոնք կարող են նրան դժգոհեցնել: Մարդկանց պրոֆիլը, ում նա ընտրել է իր մերձավոր շրջապատում ընդգրկելու համար, պատկերում է նրանց, որոնք խուսափում են քննադատական ​​մտածելակերպից և վիճահարույց տեսակետներից երկրի կառավարման մեջ: Իրականում Էրդողանը ոչ այլ ինչ է, քան ավազակ, ինքնասիրահարված դիկտատոր, որը չարաշահում է կրոնը իր քաղաքական նկրտումների համար՝ հարստացնելով իր ընտանիքի անդամներին և ընկերակցողներին միլիարդավոր դոլարներով՝ իր վարչակազմում համատարած կոռուպցիայի և բոլոր տեսակի անօրինական բիզնես գործունեությունից և հանցավոր ձեռնարկություններից շահույթ ստանալու միջոցով», եզրափակել է Բոզքուրտը»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար Այսօր, 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ Այսօր, 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի Այսօր, 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո Այսօր, 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ Այսօր, 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը Այսօր, 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից Այսօր, 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) 24/12/2024 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան 24/12/2024 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան 24/12/2024 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը 24/12/2024 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը 24/12/2024 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի 24/12/2024 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն 24/12/2024 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ 24/12/2024 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են 24/12/2024 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել 24/12/2024 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր 24/12/2024 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան 24/12/2024 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները 24/12/2024 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 24/12/2024 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել 24/12/2024 13:53 Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Դմիտրի Պեսկով 24/12/2024 13:40 ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին 24/12/2024 13:30 Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին 24/12/2024 13:17 2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան 24/12/2024 13:08 Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն խախտում հայտնաբերելիս կիրականացնի խիստ վարչարարություն 24/12/2024 13:00 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լումինիտա Օդոբեսկուին՝ Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 24/12/2024 12:54 ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել 24/12/2024 12:49 Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը 24/12/2024 12:34 Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է 24/12/2024 12:19 Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին 24/12/2024 12:09 Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Խաչատրյան 24/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան 24/12/2024 11:47 ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն 24/12/2024 11:39 Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը. Հովհաննիսյան 24/12/2024 11:32 ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ-ն մնա իշխանության. Արման Թաթոյան 24/12/2024 11:25 Պարոն Ավինյան, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամ (Տեսանյութ) 24/12/2024 11:18 Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին 24/12/2024 11:10 Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին 24/12/2024 11:02 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ 24/12/2024 10:53 Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան 24/12/2024 10:53 «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է 24/12/2024 10:50 2024-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832 24/12/2024 10:45 Քաղաքական բանավեճի թեմա չկա. դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին 24/12/2024 10:35 Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 24/12/2024 10:23 Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Լուսանկարներ 24/12/2024 10:09 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 24/12/2024 10:06 Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի 24/12/2024 09:58 15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել 24/12/2024 09:56 Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնել միգրացիայի կառավարման արդյունավետությունը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024-ը 24/12/2024 09:45 ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ, իսկ Լարսը բաց է 24/12/2024 09:19 «Ժողովուրդ». «Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ 24/12/2024 09:17 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել 24/12/2024 09:16 «Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին 24/12/2024 09:11 «Փաստ». Ո՞նց կարելի էր կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել 24/12/2024 09:09 «Հրապարակ». Վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու 24/12/2024 09:07 «Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի 24/12/2024 09:05 «Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է 24/12/2024 09:03 «Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են 24/12/2024 09:00 «Փաստ». Առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը 24/12/2024 08:59 «Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը 24/12/2024 08:54 «Հրապարակ». «Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել 23/12/2024 22:48 Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ 23/12/2024 22:38 Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց 23/12/2024 22:24 Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ

Տվյալ բաժնի վերջին նյութերը