13/08/2024 09:46
«Հրապարակ». Վահան Յայլոյանը կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում Զանգակատան զորամասում, քանի որ Սուրեն Պապիկյանի մտերիմն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները մի լուսանկար էին հրապարակել, որում իրենց կողքին, իրենց հետ թև-թևի նստած էր մի զինվորական: Խոսքը Վահան Յայլոյանի մասին է, ով ներկայումս Զանգակատան զորամասի հրամանատարն է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է Հադրութի գնդի հրամանատարը, սակայն կարճ ժամանակում նրան ազատեցին` մարտերը ձախողելու համար, անգամ իշխանական շրջանակները հայտարարում էին, թե Հադրութի գնդի հրամանատարը փախել է մարտի դաշտից` հայրենի հողն առանց կռվի թողնելով թշնամուն։
Նրանով մինչև անգամ իրավապահներն էին զբաղվում, սակայն ի տարբերություն շատուշատ արժանավոր զինվորականների, որոնք այս տարիներին հեռացվել են համակարգից, Յայլոյանը կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում՝ Զանգակատան զորամասում, քանի որ ըստ մեր աղբյուրի՝ Սուրեն Պապիկյանի մտերիմն է»։