13/08/2024 15:56
Քաղաքացու ահազանգի հիման վրա Գյումրիում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
Քաղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Գյումրի քաղաքում գործող «ԿԱՌՈՆԱ» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում:
Դիտարկման արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես՝ հայտնաբերվել են անհայտ ծագման հալվա, ձու և չեչիլ պանիր, առանց արտադրման ամսաթվի կիսաապխտած երշիկ և թթվասեր, որի արտադրման ամսաթվերը եղել են անընթեռնելի:
Նշված սննդամթերքի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, որը տնտեսվարողի կողմից կատարվել է անմիջապես:
Քաղաքացու բողոքում նշվել է նաև, որ «ԿԱՌՈՆԱ» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում վաճառվում է ժամկետանց «LOWETTi» ապրանքանիշի թխվածքաբլիթ, սակայն դիտարկման ընթացքում տվյալ ապրաքատեսակի նկատմամբ խախտում չի հայտնաբերվել. իրացվող թխվածքաբլիթները եղել են ժամկետի մեջ: