14/08/2024 20:35
Պետք է հեռացնենք նեռին․ Սեպտեմբերին ծրագրված գործողություններով ընթանալու ենք առաջ․ Բագրատ Սրբազան
Օր առաջ գործող իշխանություններին պետք է հեռացնենք, «Երազ» թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
«Օր առաջ այս մարդուն իր «որդիներով» հանդերձ պետք է հեռացնենք, քանի որ ինքը հեռանալու տրամադրություն չունի, որովհետև փողի և պաշտոնի վրա նստած մարդ է։
Նեռի և իր գործակալների իշխանավարման յուրաքանչյուր օրը աղետ է, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր ու բարոյական իմաստներով»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց՝ ոչ թե պիտի ակնկալենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այլ պետք է հեռացնենք նրան։
«Մե՛նք պետք է հեռացնենք։ Հեռացնենք, որովհետև մեր չքնաղ պետության գոյությունը վտանգի տակ է։ Ինչպես նրանք ամեն ջանք ներդրեցին, որ Արցախը վերանա, այնպես էլ ամեն ջանք ներդրել են՝ ՀՀ-ն, մեր պետությունը վերացնելու։
Սեպտեմբերին մենք ծրագրված գործողություններով ընթանալու ենք առաջ»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։