14/08/2024 14:14
Փլուզումները հողաշեն կառույցներում են եղել, ժամանակակից շինությունների պատերին ճաքեր են առաջացել. Մարզպետը՝ երկրաշարժի հետևանքների մասին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գրել է.
«Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանի, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գարիկ Հակոբյանի, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանի ուղեկցությամբ օգոստոսի 13-ին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ աշխատանքային այց կատարեցի Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։
Անձամբ այցելեցի երկրաշարժից վնասված բնակարաններ, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց, աղետի պատճառած վնասների չափերը հստակեցնելու նպատակով լսեցի համայնքապետարանի և ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների ներկայացուցիչներին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամիկ Փինաչյանին, տվեցի համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։