14/08/2024 13:59
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ Էլեկտրոնային հսկողություն կիրառելու միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ)
Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ Էլեկտրոնային հսկողություն կիրառելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոփոխվել էր նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Դատարանը սահմանել է վարչական վերահսկողություն. նրանք երեք ամիս ժամկետով չեն կարող վարել «Իմնեմնիմի» պոդքաստն ու այլ հաղորդումներ։
Այնուհետև Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Սակայն դատարանը որոշում էր կայացրել, որ միջնորդությունները ենթակա են մերժման, և այն խափանման միջոցները, որոնք ընտրված են, պետք է մնան անփոփոխ։