14/08/2024 09:42
«Հրապարակ». Ուկրաինայում ՀՀ դեսպանն անօրինական հիմունքներո՞վ է աշխատում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան երկու ամիս է՝ լրացել է Ուկրանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։ Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին, ընդ որում՝ պաշտոնական հրամանագրում հստակ նշվել է՝ երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան երկու ամիս է դադարել են նրա լիազորությունները։
Սակայն նրա ոչ հետկանչի, ոչ պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր հրամանագիր չի հրապարակել, ՀՀ նախագահը նոր հրամանագիր չի ստորագրել։
Ստացվում է՝ Ուկրաինայում մեր դեսպանն անօրինական հիմունքներով է աշխատում՝ առանց համապատասխան իրավական հիմքի։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին հարցրեցինք՝ արդյեք երկարացվել է Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը, խոսնակը խոստացավ պատասխանել՝ «պատասխան լինելուն պես»»։