14/08/2024 12:06
Օգոստոսի 5-11-ը հանրապետությունում հայտնաբերվել և ոչնչացվել է 9973 կգ կանեփի վայրի աճած զանգված (Տեսանյութ)
Օգոստոսի 5-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումը:
ՆԳՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 9973 կգ կանեփի վայրի աճած զանգված:
Տնամերձ 19 հողամասում հայտնաբերվել է կանեփի 927 բույս:
Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել են 2714,36 գրամ մարիխուանա, 1,78 գրամ մեթամֆետամին, 8163 գրամ կանեփ, 0,5 գրամ սփայս տեսակի թմրամիջոցներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև տարբեր տրամաչափի 687 փամփուշտ, 3 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, 1 պահեստատուփ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ, 7 հրացան, 1 ական և 10 արկ:
Միջոցառման շրջանակում հայտնաբերվել է 30 հետախուզվող:
«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: