31 անշարժ գույք, տասնյակ ընկերությունների բաժնետոմսեր, 23 միլիոն դրամանոց ձեռքի ժամացույց, 550 միլիոն դրամի փոխառություն՝ եղբորից, աշխատավարձ՝ ԱԺ-ից․ Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը

14/08/2024 19:07

31 անշարժ գույք, տասնյակ ընկերությունների բաժնետոմսեր, 23 միլիոն դրամանոց ձեռքի ժամացույց, 550 միլիոն դրամի փոխառություն՝ եղբորից, աշխատավարձ՝ ԱԺ-ից․ Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը


168․am-ը ուսումնասիրել է գործարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․

«2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք՝ գործարար, խոշոր սեփականատեր և համատեղությամբ՝ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2023 թվականին օտարել է 3 անշարժ գույք, բայց ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «պետք չէ տխրել․ գնում է Կարինեն, բայց մեզ հետ են մնում Սյուզին, Ռոզին, ՕՖելյան, Մեդեան, Սիրվարդը, Ալվարդը…»։

Հենց այսպես, օտարված երեք անշարժ գույքից զատ՝ Խաչատուր Սուքիասյանին է մնում ևս 31 անշարժ գույք՝

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող հողամաս, որը խոշոր սեփականատերը գնել է 2010 թվականին,

Երևան քաղաքում 2007 թվականին գնված հասարակական նշանակության շինություն, որը տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով (19,2),

Երևան քաղաքում դարձյալ բաժնային սեփակնությամբ տնօրինվող (334.3) հողամասը, որը գնել է 2006 թվականին,

Երևան քաղաքում հասարակական նշանակության շինությունը, որը գնվել է 1996 թվականին և տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով (28.5),

Երևան քաղաքում գնված մեկ այլ հասարակական նշանակության շինություն, որը գնվել է 2015 թվականին և դարձյալ հանդիսանում է բաժնային սեփականություն (65.425),

Երևան քաղաքում 2015 թվականին գնված հողին ամրակայված այլ անշարժ գույք (բաժնային 24.8575),

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում 2010 թվականին գնված հողին ամրակայված այլ անշարժ գույք, որը պատգամավորը տնօրինում է միանձնյա,

Նույն թվականին նույն համայնքում գնված այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինություն, որը դարձյալ տնօրինում է միանձնյա,

Երևան քաղաքում 2001 թվականին գնված և միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող հողամաս,

Երևան քաղաքում 2001 թվականին գնված հասարակական նշանակության շինություն, որը ևս տնօրինում է միանձնյա,

Երևան քաղաքում 2006 թվականին գնված հասարակական նշանակության շինություն, որը տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով (257.925),

Երևան քաղաքում 1996 թվականին գնված և միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող մեկ այլ հասարակական նշանակության շինություն,

Երևան քաղաքում 1997 թվականին գնված բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, որը ևս տնօրինում է միանձյա սեփականության իրավունքով։

Այս գնումներից զատ՝ Խաչատուր Սուքիասյանը ստացել է նաև տասնյակ անշարժ գույք՝ իբրև ժառանգություն․

Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքեր` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություններ, որոնք իբրև ժառանգություն է ստացել 2011 թվականին և տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով,

Երևան քաղաքում նույն թվականին ժառանգություն ստացած հասարակական նշանակության մի քանի շինություններ՝ իբրև բաժնային սեփականություն, որոնցում հայտարարատու սեփականատիրոջ բաժինը կազմել է՝ համապատասխանաբար՝ 15.2, 6.45, 6.425, 4.775, 1.5, 107.8, 92.375, 7.425, 266.425, 123.25,

Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենք, որը ժառանգել է 2011 թվականին և տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով (561.975),

Երևան քաղաքում հողամասեր՝ դարձյալ բաժնային սեփականության իրավունքով տնօրինվող։

Ինչպես նաև մեկ շինություն, որն անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, սակայն դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։

Խաչատուր Սուքիասյանը չի հայտարարագրել որևէ տրանսպորտային միջոց, իսկ բաժնային արժեթղթերի, ներդրումների, բանկային հաշիվների ու դրամական միջոցների մասին տեղեկությունը նույնքան տպավորիչ է, որքան անշարժ գույքի տեղադրված ցանկը։

Այսպիսով, ՔՊ պատգամավորը հայտարարագրել է 1995-2020 թվականը հետևյալ ընկերություններից ձեռք բերված միլիոնավոր դրամների արժողությամբ բաժնեմասեր ու բաժնետոմսեր՝ «Ինլոբբի» ՍՊԸ, «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ, «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ, «Բջնի գրուպ» ՍՊԸ, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ, «Երևանի Պոլիպլաստ գործարան» ՀՁ ԲԲԸ, «ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ, «Նարեկ» ՍՊԸ, «Առաջ» ՍՊԸ, Երևանի «Զովք» գործարան ՀՁ ԲԲԸ, «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ։

Նշենք, որ առևտրային կազմակերպություններում նա իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել ՔԵՅ-ԱՌ-ԷՄ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ և ՄԵԼԻՔՅԱՆՍ ԸՆԴ ՔՈ ընկերություններին։

Հայտարարագրի՝ հանձնված և վերադարձված փոխառությունների մասին տողից էլ տեղեկանում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը 550,000,000 դրամ փոխառություն է վերցրել եղբորից՝ Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանից։

Պաշտոնյան հայտարարագրել է նաև 4 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող շուրջ 19 գույք, որոնց արժեքը տատանվում է 5 միլիոնից մինչև 30 միլիոն դրամի սահմաններում։ Դրանք հիմնականում 1995-1998 թվականներն իբրև ժառանգություն և նվիրատվություն ստացած գորգեր են, արվեստի գործեր ու կահույք։ Միակ գնումը, որ կատարել է ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը, 2021 թվականին ձեռք բերված 23 միլիոն դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցն է։

Խոշոր սեփականատեր-քաղաքական գործչի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 269,099.99 ռուբլի և 16,317,069 դրամ, տարեվերջին պահպանվել է միայն դրամով հաշվի մնացորդը։ Նա հաշվետու տարվա վերջում ունեցել է 6,693,369,217 դրամ, 1,913,385 դոլար և 185 000 եվրո կանխիկ միջոցներ։

Խաչատուր Սուքիասյանի 2023 թվականի՝ 828 միլիոն 907,264 դրամ եկամուտը գոյացել է Ազգային ժողովից ստացած 10,518,630 դրամ աշխատավարձից և տարբեր ՍՊԸ-ներից ստացված վարձակալության դիմաց վճարներից և շահաբաժիններից։

Ի դեպ, պաշտոնյան հայտարարագրել է նաև հանգստի համար կատարած 36,725,492 դրամ ճանապարհածախս և 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր՝ 74,733,685 դրամի չափով։  

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/11/2024 22:39 «Դիմում եմ գրել»․ Դերասան Գնել Սարգսյանն այլևս ՔՊ անդամ չէ 28/11/2024 22:21 Եթե վարչապետն ինձ խնդրեր մանդատը դնել, 5 րոպե էլ չէի մտածի, կդնեի. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 28/11/2024 22:00 Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 21:40 «Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին 28/11/2024 21:21 ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող 28/11/2024 21:03 Փաշինյանը Սրբուհի Գալյանին ԱՄՆ է գործուղում, Անահիտ Ավանեսյանին՝ Ինդոնեզիա 28/11/2024 20:51 Պուտինը հայտնել է՝ գիշերը հրթիռներով ու ԱԹՍ-երով հարվածներ են հասցրել Ուկրաինային 28/11/2024 20:33 ՊԵԿ նոր նախագահը Փաշինյանին խոստացավ «հարկ վճարելու մշակույթը մոտեցնել պետականամետության կարևոր արժեքներին» 28/11/2024 20:23 Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ է հանդիպել 28/11/2024 20:08 Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի ճանապարհներին, Տաշիր-Գոգավան հատվածում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է 28/11/2024 19:52 Ի՞նչ է դելիրիումը 28/11/2024 19:37 Ցանկանում են Արգենտինայից Հայաստան մսամթերք, կաթնամթերք ներմուծել 28/11/2024 19:28 Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի 28/11/2024 19:15 Նայեք քարտեզին․ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է 28/11/2024 19:03 Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, պահանջել է նոր ընտրություններ անցկացնել, իսկ մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ՝ պատժամիջոցներ սահմանել 28/11/2024 18:48 Փորձել են 37 փաթեթ թմրամիջոց իրացնել 28/11/2024 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ 28/11/2024 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան 28/11/2024 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին 28/11/2024 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին 28/11/2024 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին 28/11/2024 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ 28/11/2024 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 28/11/2024 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին 28/11/2024 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին 28/11/2024 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան 28/11/2024 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան 28/11/2024 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց 28/11/2024 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում 28/11/2024 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին 28/11/2024 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/11/2024 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ 28/11/2024 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան 28/11/2024 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ 28/11/2024 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) 28/11/2024 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները 28/11/2024 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե 28/11/2024 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին 28/11/2024 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել 28/11/2024 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 28/11/2024 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ 28/11/2024 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո 28/11/2024 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 28/11/2024 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 28/11/2024 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները 28/11/2024 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու 28/11/2024 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին 28/11/2024 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց 28/11/2024 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում 28/11/2024 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն 28/11/2024 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին 28/11/2024 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ 28/11/2024 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) 28/11/2024 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ 28/11/2024 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) 28/11/2024 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) 28/11/2024 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) 28/11/2024 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ 28/11/2024 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ 28/11/2024 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) 28/11/2024 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել 28/11/2024 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա 28/11/2024 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք 28/11/2024 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է 28/11/2024 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 28/11/2024 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) 28/11/2024 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին 28/11/2024 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին 28/11/2024 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին 28/11/2024 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 28/11/2024 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել 28/11/2024 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) 28/11/2024 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ 28/11/2024 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է 28/11/2024 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի 28/11/2024 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները 28/11/2024 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) 28/11/2024 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ 28/11/2024 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ 28/11/2024 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է 28/11/2024 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի 28/11/2024 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան 28/11/2024 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 28/11/2024 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում 28/11/2024 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են 28/11/2024 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի 28/11/2024 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու 28/11/2024 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը 28/11/2024 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում 28/11/2024 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո 28/11/2024 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը 28/11/2024 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին 28/11/2024 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում 28/11/2024 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը 28/11/2024 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի

Տվյալ բաժնի վերջին նյութերը