14/08/2024 14:28
Վատ զարգացումներ են գնում. այնպես են անում, որ վարչական հսկողությունն այլևս անխզելի լինի էլեկտրոնային սարքերից
Այսօր դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ Էլեկտրոնային հսկողություն կիրառելու միջնորդությունը։ Դատը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հանգամանքին, որ դատարանի կողմից վրիպակ էր հայտնաբերվել, հետագայում էլ պարզվել էր՝ ոչ մի վրիպակ չի եղել:
«Մեր երկրում տասնյակ քաղաքացիներ հսկողության տակ են, և դատախազությունն այն մոտեցումն էր որդեգրել, որ յուրաքանչյուր վարչական հսկողության դեպքում պետք է կիրառվի էլեկտրոնային հսկողության սարքը: Հետաքրքիրն այն է, որ վրիպակ էր դիտարկել այն, որ դատարանը չէր սահմանել, թե շաբաթական քանի անգամ պետք է անձը ներկայանա, իսկ օրենքով տալիս է 1-3: Այդ մասով դատարանն արձանագրեց, որ վրիպակ չկա: Վատ զարգացումներ են գնում, և այնպիսի տպավորություն է՝ այնպես են անում, որ վարչական հսկողությունն այլևս անխզելի լինի էլեկտրոնային սարքերից: Սա մեզ համար անընդունելի է»,-նշեց պաշտպանը: