14/08/2024 09:40
«Ժողովուրդ». Մուլտիմիլիոնատեր Գևորգ Նալբանդյանը ՀՀ քաղաքացի է, իսկ 2022 թ.-ին նա Շվեդիայի քաղաքացի էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Կամար» բիզնես կենտրոնի հաշվետվությունների համաձայն` 2023 թվականին հայազգի, ըստ շվեդական մամուլի` մուլտիմիլիոնատեր Գևորգ Նալբանդյանը ՀՀ քաղաքացի է, մինչդեռ նա 2022 թվականին Շվեդիայի քաղաքացի էր։
Նալբանդյանը ինտենսիվորեն տարբեր բիզնեսներ է ձեռք բերում ՀՀ-ում, սակայն տարօրինակ է, որ դրանք հիմնականում հարկային վնասով հաշվետվություններ են ներկայացնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ, մասնավորապես, «Կամար» բիզնես կենտրոնի 48.7 տոկոս սեփականատեր ՋԻԷՆ ՍՊԸ-ն, որի հիմնադիրը նույնպես Նալբանդյանն է, 2023 թվականը ավարտել է վնասով։
Հատկանշական է, որ Նալբանդյանի «Հայվեյզ» ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը ժամանակին աշխատել է ՊԵԿ-ում»։