14/08/2024 12:39
Ցանկացած շենք, եթե ճիշտ հաշվարկված է՝ նորմալ է, որ կառուցվում է սեյսմիկ գոտում. Սեյսմիկ ծառայության տնօրեն
Սեյսմիկ ծառայությունը մասնակցում է նորկառույց շենքերի համալիր փորձաքննությանը՝ կոնստրուկտիվ գծերի մասով և տալիս է եզրակացություն, բայց մեր գործը չէ՝ սխա՞լ է անում, թե՞ ոչ, պահպանվե՞լ են նորմերը, թե՞ ոչ, դա տեսչական մարմնի և լիցենզավորված մարմնի աշխատանքն է. ասուլիսին տեղեկացրեց ՆԳՆ Սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
Ըստ նրա՝ ցանկացած շենք, եթե ճիշտ հաշվարկած է՝ նորմալ է, որ կառուցվում է սեյսմիկ գոտում։ «Հայաստանում, կախված կոնստրուկտիվ տիպից, կա կառավարության որոշում՝ 25 հարկից ավելին ինչ պայմաններով պետք է կառուցել։ Երևանում 33 հարկանի շենք են կառուցում։ Նույն երկնաքերերը կառուցում են Ճապոնիայում, որը սեյսմիկ գոտի է»,-ասաց նա։