15/08/2024 21:26
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում սահմանագոտու հարավարևմտյան հատվածում իրադրության վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։
ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշված է նաև հետևյալը․
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ»: