15/08/2024 10:24
«Ընդհուպ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում»․ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի մաստեր պլանի փաթեթը
Գերմանական GMP ընկերությունն ուղարկել է Ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ ֆունդամենտալ գործ է արված, ընդհուպ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից, ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի, որ շերտի բուսականությունն ինչպիսին պետք է լինի, ինչպիսի գործառույթ պետք է իրականացնի։
Սա ցույց եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ ակադեմիական քաղաքի նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է, որը մեր իրականության մեջ ես շատ հաճախ չեմ տեսնում։ Ուրախ եմ՝ այդ կուլտուրան ևս մի քայլ է անում հենց Ակադեմիական քաղաքի առիթով»,- ասաց Փաշինյանը։