15/08/2024 17:12
Փաշինյանը հասկանում է, որ իր վարկանիշը շրիշակից ցածր է․ Դերասանուհի Անի Ղազարյան («Հրապարակ»)
Սեպտեմբերից «Սրբազան պայքարը» ակտիվ գործողություններ է անելու։ Քաղաքական հայտնի «Իշխանություն» ֆիլմի գլխավոր հերոսուհի Անի Ղազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտել է՝ մասնակցելու է բոլոր այն պրոցեսներին, որոնք նպատակ ունեն հեռացնել այս իշխանությանը։
«Ես միշտ աջակցում եմ, ներկա եմ լինելու ցանկացած փողոցային պայքարի, ինչն ուղղված կլինի այս կառավարության դեմ։ Լիահույս եմ, որ սեպտեմբերին մեծ թափով նոր պրոցես կսկսվի, միանշանակ ներկա եմ լինելու»,-նշել է դերասանուհին։
Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի՝ վերջին օրերի համացանցային ակտիվությունը, որն ասես նախընտրական քարոզարշավ լինի, Անի Ղազարյանի խոսքով, ցույց է տալիս Փաշինյանի մտահոգությունը․ նա հասկանում է, որ իր եւ ընտանիքի վարկանիշը ընկել է։
«Նա հասկանում է իր վարկանիշի շրիշակից ցածր լինելը եւ դրանով փորձում է երկրպագուների լսարան հավաքել։ Կարծում եմ, որ այս անգամ չի ստացվելու իր մոտ»,-նշել է Անի Ղազարյանը։
«Իշխանություն» ֆիլմը Նիկոլ Փաշինյանի «վախճանի» մասին է, ինչպե՞ս է ֆիլմի գլխավոր դերասանուհին պատկերացնում ֆիլմի տրամաբանական շարունակությունը։
«Ֆիլմի շարունակությունը ինձ համար նոր իշխանությունն է, բոլորի ջանքերով երկիրը ոտքի հանելն է այն հատակից, որում հիմա գտնվում ենք։ Միակ բանը, ինչի համար կարելի է ներկայիս վարչապետին «շնորհակալ լինել», որ այս դաժան ու զզվելի օրերին շատերի դեմքը բացվեց։ Շատ ճշմարտություններ ի հայտ եկան»,-ասել է նա։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում