15/08/2024 18:12
Ճապոնիան Իրանին հորդորել է ազդեցություն գործադրել Մերձավոր Արևելքում իրավիճակը կայունացնելու համար
Ճապոնիան կարծում է, որ Իրանը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ նպաստելու Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանը, հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ Յոկո Կամիկավան՝ Իրանի ԱԳՆ պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Այդ մասին նշված է Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրությունում։
«Նախարար Կամիկավան լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ իրավիճակի հետագա սրումը չի բխում տարածաշրջանի և միջազգային հանրության շահերից, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել՝ հետագա լարվածությունից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրությունում։
Ճապոնական կողմի հաղորդագրության համաձայն՝ Կամիկավան Ալի Բաղերի Քանիին ասել է նաև, թե Իրանը պետք է «զսպվածության կոչ ուղղի այն կողմերին, որոնց վրա ինքն ազդեցություն ունի»։