15/08/2024 19:25
ՄԱԿ-ից դիմել են Ռուսաստանին՝ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններ պատվիրակություն ուղարկելու առաջարկով
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը դիմել է ռուսական կողմին՝ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններ այցելելու համար։ Ռուսական կողմը ստացել է հայցը, հայտնել է ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։
«Օգոստոսի 15-ին ՌԴ մշտական ներկայացուցչությունը պաշտոնական նամակ է ստացել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից՝ Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջաններ պատվիրակություն ուղարկելու հայցով»,- ասել է ռուս դիվանագետը։