15/08/2024 11:31
Հարկերը հավաքագրվում են նաև նրա համար, որ ճգնաժամային դեպքերում կառավարությունն աջակցություն տրամադրելու հնարավորություն ունենա. Փաշինյան
Սա հերթական դեպքն է, երբ մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք վճարել հարկերը, չունենալ ստվերային շրջանառություն, նման դեպքերի համար է, կառավարության նիստի ժամանակ, խոսելով Տավուշի և Լոռու մարզերում տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չգիտեմ, թե այս աջակցություն ստացող տնտեսվարողներից քանիսը իրեն տրամադրվող աջակցությունն արդարացի կհամարի, սակայն մենք դա որոշում ենք հարկեր վճարելու հետ: Այսինքն՝ ինչքան շատ հարկ է վճարել, այդքան շատ աջակցություն կստանա: Հարկերը հավաքագրվում են նրա համար, որ, իհարկե, Աստված չանի, որ նման ճգնաժամային դեպքերում կառավարությունն աջակցություն տրամադրելու հնարավորություն ունենա: Իհարկե, մենք երբեք այն մոտեցմամբ չենք շարժվել, որ մեր ընդունած ծրագրերն ու որոշումներն իդեալական են, իհարկե, կլինեն արձագանքներ, որոնք կդիտարկենք և ծրագրերի ընթացքը կլավարկենք: Չեմ կարող ասել, որ մեծ արագությամբ ենք աշխատում, բայց մյուս կողմից էլ օբյեկտիվ խոչընդոտներ կան՝ այդ ամենը հաշվառելու և տեղում հասկանալու: Հնարավորինս արագ պետք է այս աջակցությունը տեղ հասցնենք»,-նշեց նա: