15/08/2024 12:23
Որևէ տնտեսվարող չգա, ասի` հորս արև, պահեստում 15 մլն դրամի ապրանք եմ ունեցել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի և Լոռու մարզերի տնտեսվարողներին առանց փաստաթղթերի որևէ աջակցություն չեն տալու: Նա նշեց, որ իրենց ունեցածը փաստերով, թղթերով պետք է լինի:
«Որևէ տնտեսվարող չգա, ասի` հորս արև, պահեստում 15 մլն դրամի ապրանք եմ ունեցել:
Մենք մարդկանց ասում ենք, որ վճարած այդ հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարն ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես մի գրպանից մյուս գրպանը դնել։ Հիմա տնտեսվարողներն այդ գումարը ստանալու են մի գրպանից մյուս գրպանը դնելու շնորհիվ, որ արել են սև օրվա համար»,– ասաց Փաշինյանը։