15/08/2024 13:00
Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ մարմին, կասկածյալը նրա 26-ամյա որդին է
Այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնարկարանում հայտանբերվել է նաև խոհանոցային դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր: Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասակածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանություն կատարողը սպանվածի որդին է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոններից մեկում, երեկ էլ ուզեցել են նրան տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն, սակայն չեն կարողացել, իսկ սպանելուց հետո նա հեռացել է դեպքի վայրից, հարևաններն էլ փորձել են կնոջը օգնություն ցուցաբերել, սակայն հարվածները կյանքի հետ անհամատեղելի են եղել, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է կնոջ մահը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։