15/08/2024 13:42
Այս դատարանում է, որ հնչեց՝ «չկա կասկած, բայց կա մեղադրանք», այս ձևակերպումը իրավաբանության թաղումն է. Նաիրա Զոհրաբյան
Քանի որ մենք ապրում ենք նիկոլյան ռեժիմի Հայաստանում, որտեղ դատարանները ճզմված են Նիկոլի անձնական կրունկի տակ, ահա այս դատական նիստերը վերածում են դատական քաղաքական ֆարսի և հաշվեհարդարների. Արմեն Աշոտյանի գործով դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ իրազեկել են բոլոր միջազգային կառույցներին, որ այն, ինչ կատարվում է Արմեն Աշոտյանի հետ, միջազգային բոլոր կոնվենցիաներով նաև մարդու խոշտանգում է։
«Այս դատարնում է, որ հնչեց՝ «չկա կասկած, բայց կա մեղադրանք», այս ձևակերպումը իրավաբանության թաղումն է»,-ասաց նա։