15/08/2024 12:50
Ոստան գյուղի բնակիչը տան բակում կանեփի բույսեր է աճեցրել
Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Ոստան գյուղի 43-ամյա բնակիչը տան բակում կանեփի բույսեր է աճեցնում:
Օգոստոսի 13-ին ստուգման նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բակի ակնհայտ տեսանելի հատվածում կանեփի բույսեր են եղել: Տանտերը հայտնել է, որ դրանք աճեցրել է անձնական օգտագործման համար:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տան բակում հայտնաբերվել են կանեփի 22 բույսեր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Տնամերձ հողամասում կանեփի բույսեր աճեցնելու և թմրանյութ պահելու վերաբերյալ տեղեկություն էին ստացել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները:
Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները օգոստոսի 13-ին այցելել են Նորակերտ գյուղի բնակչի տուն: 46-ամյա տանտերը հայտնել է, որ ունի մարիխուանա և պատրաստ է այն ներկայացնել, իսկ տնամերձ հողամասերի տեսանելի հատվածներում երևացել են կանեփի բուսեր, որոնց վերաբերյալ տանտերը հայտնել է, որ աճեցրել է անձնական օգտագործման համար:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել տնամերձ հողամասերում: Հայտնաբերվել է կանեփի 11 բույս, իսկ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 46-ամյա տղամարդը ներկայացրել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 30 գրամ չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգված:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: