15/08/2024 09:53
«Հրապարակ». Արման Թաթոյանը, Դավիթ Անանյանը և Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը և հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն, գուցե սկզբնական փուլում դա ներկայացնեն իբրև նախաձեռնություն։
Ավելի քան երեք ամիս է եռյակը ակտիվ քննարկումների մեջ է՝ հայաստանյան քաղաքական ներկապնակը նոր՝ տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։ Մեզ ասացին, որ մինչև սրբազան պայքարի սկսվելն անգամ կուսակցության ծրագիրն էր պատրաստ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից հետո ուշագրավ է, որ երեքն էլ ոչ անմիջականորեն հարթակում, բայց իրենց ակտիվ աջակցությունն են ցուցաբերել սրբազան պայքարին՝ Մխիթարյանը սաունդթրեքն է գրել, իսկ Թաթոյանին ու Անանյանին կարելի էր ամեն օր տեսնել հավաքներին։
Եռյակին մոտ կանգնած մեր աղբյուրի վստահեցմամբ` նոր ուժը որևէ նախկին ուժի, խմբի կամ անհատի հետ կապ չի ունենալու»։