15/08/2024 10:47
Մայրը պնդում է, որ որդին առողջական լուրջ խնդիրներ ունի և չի կարող մասնակցել 25-օրյա հավաքներին
Շիրակի մարզի Կարմրավան գյուղի բնակիչ Նվարդ Գևորգյանը հայտնվել է անելանելի վճակում, քանի որ որդուն՝ 44-օրյա պատերազմի մասնակից 43-ամյա Մխիթար Գևորգյանին, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, կրկին վարժական հավաքների մասնակցության ծանուցագիր (պավեսկա) է եկել։
Այսօր՝ օգտոսոսի 15-ին, Ն․ Գևորգյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է․
«Որդիս ունի աչքերի խնդիր ու թութք։ Նրա միակ խնամողը ես եմ, քանի որ մենք երկուսով ենք ապրում։ Նա, չնայած առողջական խնդիրներին, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Այն ժամանակ պետք է վիրահատեին, սակայն հենց պատերազմը վերջացավ, էլ չվիրահատեցին։ Դրանից հետո երկրորդ անգամ է «պավեսկա» գալիս տղայիս, բայց նա ի վիճակի չի ծառայության։ Մենք ֆինանսական հնարավորություն չունենք վիրահատելու, այնինչ բոլորը դա են ասում, և նաև գիտենք, որ վարժական հավաքների համար նա վարձատրվելու է, բայց միևնույն ժամանակ վստահ եմ, որ որդիս չի կարող 25 օր առանց իմ խնամքի մնալ։ Գնացի զինկոմին ասեցի, ինձ շատ կոպիտ պատասխանեց, որ ոչինչ, թող գնա զորամաս, այնտեղ նվնվա, այնտեղից տանեն հոսպիտալ»։
Վերջում կինը հույս է հայտնել, որ իրավասու մարմինները հետևություն կանեն և իր որդուն՝ Մխիթարին, կազատեն վարժական հավաքների մասնակցությունից։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։