16/08/2024 16:05
Պաշտոնական Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Մակրոնի այցի մասին տեղեկությունը
Պաշտոնական Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր այցի մասին տեղեկությունը։ Նշենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ այցը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։
«Փաստինֆո»-ն փորձել է պաշտոնական աղբյուրներից ճշտել տեղեկությունը։ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արմեն Խաչատրյանը մեկնաբանության համար ուղղորդել է դեպի ԱԳՆ, ԱԳՆ մամլո քարտուղար Անի Բադալյանն էլ նշել է, որ այդ հարցին անդրադարձ չունեն։