Ծագումով հայ բելգիացի գործիչը բարոնի աստիճան է ստացել Ֆիլիպ թագավորի կողմից

16/08/2024 10:46

Ծագումով հայ բելգիացի գործիչը բարոնի աստիճան է ստացել Ֆիլիպ թագավորի կողմից


Բելգիայի Թագավոր Ֆիլիպ Առաջինը բարոնի աստիճան է շնորհել ծագումով հայ, բելգիացի հայտնի գործարար, հասարակական գործիչ Պիեռ Գուրջյանին։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Պիեռ Գուրջյանն անդրադարձել է հայրական կողմից իր մեծ ծնողների՝ Թուրքիայից Բելգիա տեղափոխվելու պատմությանը, Ռուբեն Վարդանյանի ու Նուբար Աֆեյանի հետ «Հայաստան 2020» նախագծի շրջանակներում Հայաստան կատարած այցերին։ 

Գործադիր ղեկավարության, կառավարման և հասարակական ազդեցության մեծ փորձով ավագ մասնագետ Պիեռ Գուրջյանը՝ ի թիվս այլ հայտնի կառույցների, ութ տարի ղեկավարել է Բրյուսելի Բաց Համալսարանը։ Հայտնի գործիչն ասում է՝ ստացած բարոնի աստիճանին վերաբերվում է որպես պատասխանատվության ու խրախուսում է Բելգիայում ներդրումներ կատարելու շարունակականությունը, հատկապես այն ամենում, ինչը ներառում է այն երիտասարդ տղամարդկանց և կանանց աջակցելը, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել ավելի լավ հասարակություն ստեղծելու գործում: 

-Ձեր ընտանիքը Բելգիա է ժամանել Զմյուռնիայից` Իզմիրից, որը ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում: Կներկայացնե՞ք Ձեր ընտանիքի պատմությունը: 

-Խոսքը հայրական ընտանիքի մասին է, մայրս բելգուհի է՝ Անտվերպենից, ուստի միայն հայրիկիս կողմից է, որ ես ծագմամբ հայ եմ։ Իմ ընտանիքը Բելգիա է ժամանել 1921 թվականին։ Պապս՝ Կարապետ Չարլզ Գուրջյանը, սերում էր Կոստանդնուպոլսի հայ վաճառականների ընտանիքից։ Հիմնականում ապրել է Զմյուռնիայում։ 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայում ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել։ 

Այսպիսով, պապս դարձել է ինժեներ և մի քանի տարի աշխատել է Եվրոպայում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը՝ ի թիվս այլ ընկերությունների, աշխատել է Գերմանիայի «Կրուպ» ընկերությունում, իսկ հետո՝ Իսպանիայում: Այնուհետև երիտթուրքական հեղափոխության ժամանակ վերադարձել է Թուրքիա։ Ժամանակներ էին, երբ մոդեռնիզմի քամի կար։ Այնուհետև նա մտել է օսմանյան վարչակազմ և աշխատել երկաթուղիներում։ Ինչքանով ես եմ  հասկանում, քանի որ նրան քիչ եմ ճանաչել, բավականին բարձր պաշտոն ուներ օսմանյան վարչակազմում: Նրան է հանձնարարվել դեպի Բաղդադ երկաթուղու շինարարությունը։ Ցեղասպանության ժամանակ նա անհանգստացած չի եղել իր և իր ընտանիքի անվտանգության համար։ Մանրամասն չգիտեմ պատմությունը և, ցավոք, նա երբեք շատ չի խոսել այդ մասին: Թե ինչու չէր անհանգստանում, իմ վարկածն այն է, որ, քանի որ նա սահուն խոսում էր գերմաներեն և ինժեներ էր, օգտակար էր այն ժամանակ օսմանցիների դաշնակից գերմանացիներին [որոնք կառուցում էին երկաթուղին։ 

1916 թվականին պապս ամուսնացել է տատիկիս հետ, որը ծագումով հայ վաճառականների՝ Էդվարթյանների ընտանիքից էր, որոնք Զմյուռնիայից էին։ Նրանք ապրում էին Զմյուռնիայում, քաղաքի հայերին ու քրիստոնյա փոքրամասնություններին այդ ժամանակ անհանգստություն չէր սպառնում։ Կարծում եմ՝ գերմանացիները պաշտպանեցին կամ գոնե կանխեցին հետապնդումները։ Այսպիսով, նրանք համեմատաբար լավ էին ապրում, իսկ տատիկիս ընտանիքը մեծ ունեցվածք ու արդյունաբերություն ուներ Զմյուռնիայում: Միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ հույները Ֆրանսիայի աջակցությամբ ներխուժեցին Թուրքիա, մեծ ծնողներս հեռացան։ Այդ պահին տատս ու պապս կանխազգացին, որ ամեն ինչ կարող է շատ վատ ընթանալ և, բարեբախտաբար, մինչև հայտնի դեպքերը որոշեցին հեռանալ Զմյուռնիայից: Ստիպված եղան թողնել իրենց ունեցվածքը, գործարանները և կարողությունը: Նրանք եկան հաստատվելու Բելգիայում, մասնավորապես Անտվերպենում, քանի որ նրանց ընկերներից մեկը, ըստ երևույթին, ֆլամանդացի արդյունաբերող էր, որը եղել է Բելգիայի հյուպատոսը Զմյուռնիայում և խրախուսել է նրանց գալ Բելգիա։ Ուստի, նրանք 1921 թվականին հասան Անտվերպեն, ապա Բրյուսել։ Հայրս ծնվել է 1922 թվականին՝ Բելգիայում։ Պապս խոսում էր 7 լեզվով, տատիկս՝ 4։ Իմ տատիկն ու պապիկը լևանտացիներ էին՝ շատ մշակութային, շատ կոսմոպոլիտ աշխարհի ներկայացուցիչներ, որը բաղկացած էր հույներից, հայերից, հրեաներից, ֆրանսիացիներից, իտալացիներից: Մի խոսքով՝ նրանք պատկանում էին մի քաղաքակրթության, որն այժմ անհետացել է: Բնակություն են հաստատել Բելգիայում, ուր ժամանել են միայն իրենց ճամպրուկներով և առանց անձնագրերի, ավելի ճիշտ՝ Նանսենի անձնագրերով, որոնք տրվել են քաղաքացիություն չունեցող անձանց։ Նրանց դիմավորեց Բելգիան, և պապս բիզնես սկսեց՝ Եվրոպայից Մերձավոր Արևելք երկաթուղային տեխնիկա արտահանելով: Ահա՝ մի քանի խոսքով իմ հայկական կողմի մասին։ Բայց հայրս շատ երկրորդ սերնդի մարդ էր, չէր ուզում օտար երևալ։ Հետևաբար, ամենևին էլ չէր հավակնում հայկական ինքնության որևէ ձևի: Հետո ամուսնացավ մորս հետ, որը բելգիացի, ֆլամանդացի էր։ Ինչ վերաբերում է ինձ, ես ծնվել եմ առանց որևէ մշակույթի ուղղակի փոխանցման, բացի ազգանունից, որը, իհարկե, կարևոր գործոն է։ Մինչև 40 տարեկանը ես Բելգիայում բառացիորեն ճանաչում էի ընդամենը 3 հայի։ Այսպիսով, ես բացարձակապես դուրս էի հայկական համայնքից: Երբեք չեմ խոսել այդ լեզվով, տանը նույնպես հայկական խոհանոց չենք պատրաստել։ Հետևաբար, անհապաղ ու անմիջապես փոխանցում չի եղել: Հայաստանով սկսել եմ շատ հետաքրքրվել 2001-2002 թվականներից, բայց այլ տեսանկյունից։ Դա Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի մասնակցությամբ խոշոր նախագծի՝ «Հայաստան 2020»-ի շրջանակներում էր։ Ես շատ ակտիվ էի այս նախագծում։ 2016-2020 թվականներին  Հայաստանում էի լինում 6 շաբաթը մեկ անգամ։ Հետևաբար, ես շատ մեծ ներգրավվածություն ունեի Հայաստանում, բայց այսօրվա աշխարհում զարգացման տեսանկյունից, այլ ոչ թե անմիջական մշակութային արմատներով: Ներկայիս Հայաստանում իմ համեստ ներդրումն ուղղված էր ոչ թե արմատներիս հետ կապը վերականգնելուն, այլ այն ստեղծելուն, կամ գոնե այնպիսի ինքնություն ստեղծելուն, որը հիմնված է ավելի քիչ պատմության և ավելի շատ ապագայի նկատմամբ պրոյեկցիայի վրա:  

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել 10/01/2025 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին 10/01/2025 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան 10/01/2025 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները

Տվյալ բաժնի վերջին նյութերը