16/08/2024 17:42
Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական վերահսկողության տակ է անցել 3 նոր բնակավայր․ ՌԴ ՊՆ
Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական վերահսկողության տակ են անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության երեք բնակավայրեր։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչնոե, Իվանովկա և Սերգեևկա բնակավայրերը»,- նշված է ՌԴ ՊՆ ամենշաբաթյա տեղեկագրում։