16/08/2024 21:51
ՀԱՄԱՍ-ը չի ընդունել Գազայում հրադադարի հաստատման մասին համաձայնագրի նոր տարբերակը
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ զինադադարի հաստատման մասին համաձայնագրի նոր տարբերակը, որն առաջարկել է ԱՄՆ-ն, քանի որ այնտեղ ներառված չեն ՀԱՄԱՍ-ի կողմից նախկինում հնչեցված պայմանները, հայտնում է Associated Press-ը։
ՀԱՄԱՍ-ը պահանջել է, որ իր առաջարկած դրույթները ներառվեն համաձայնագրի տարբերակում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հակառակը, հայտարարել է, թե բարձր է գնահատում ԱՄՆ-ի և մյուս միջնորդների ջանքերը։ Նեթանյահուն նաև հույս է հայտնել, որ նրանք կկարողանան համոզել ՀԱՄԱՍ-ին՝ ընդունել իր առաջարկած պայմանները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե բարձր է գնահատում Գազայի հատվածում կրակի դադարեցման ու պատանդների փոխանակման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Այս հայտարարությունը Բայդենն արել էր Դոհայում Կատարի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ բանակցություններից հետո։ Այդ բանակցություններին ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը չի մասնակցել։