16/08/2024 09:52
«Ժողովուրդ». Գևորգ Պապոյանը աչքի է ընկնում թալինցիներին առանձնակի կերպով գնահատելու կամ վստահելու հատկությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընթացիկ տարվա սկզբին, ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Դանտոնի բնորոշմամբ՝ «հեղափոխությունը խժռեց իր զավակ» Վահան Քերոբյանին, ում փոխարինած Գևորգ Պապոյանը աչքի է ընկնում հայրենակիցներին (թալինցիներին) առանձնակի կերպով գնահատելու կամ վստահելու հատկությամբ։
Պապոյանը իր հետ նախարարություն է բերել երկու անձի` Արագածոտնում ծնված, փոխնախարար Սևակ Միքայելյանին և Տաթևիկ Սարգսյանին։ Ավելորդ է ասել, որ սույն ընկերները հեղափոխությունից հետո ձեռք են բերել տարատեսակ շարժական և անշարժ գույքեր` (Սևակ Միքայելյանը՝ բնակարան, ավտոտնակ, ավտոմեքենա, Տաթևիկ Սարգսյանը՝ ավտոմեքենա) ապացուցելով իրենց առաջնորդի այն համոզմունքը, որ «Ապագա կա՛»»։